#Netflix-ը Ամերիկայում կրկին կցուցադրի «Ժողովրդի ծառան» սերիալը՝ Զելենսկու դերակատարությամբ
![]() Netflix հեռարձակման ծառայությունը հայտարարել է «Ժողովրդի ծառան» կատակերգական սերիալի վերադարձի մասին: Այս մասին ընկերությունը հայտնել է իր Twitter-ում։ Netflix-ը ուկրաինական սերիալի իրավունքները ձեռք է բերել դեռ 2016 թվականին։ «Մենք շատ հպարտ ենք, որ ուկրաինական սերիալի ստեղծողներն ենք, ովքեր կհայտնվեն Netflix-ում։ Սա բեկում է ամբողջ ուկրաինական հեռուստատեսային արդյունաբերության համար»,- այն ժամանակ ասել էր Զելենսկին: «Ժողովրդի ծառան» սերիալը պատմում է դպրոցի ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոյի մասին, ով դառնում է Ուկրաինայի նախագահ և սկսում պայքարը կոռուպցիայի դեմ։ Գլխավոր դերում Ուկրաինայի այժմյան նախագահ Վլադիմիր Զելենսկին է: Առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքով 2015 թվականի նոյեմբերի 16-ին, երկրորդի պրեմիերան՝ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին, երրորդինը՝ 2019 թվականի մարտի 27-ին։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
