Գինու Թանգարան Արագածոտնում
![]() Հայաստանյան թանգարանների շարքին ավելացավ ևս մի անուն՝ Հայստանի Գինու պատմության թանգարանը, որը ճիշտ է՝ մի քանի ամիս է, ինչ բացվել է, բայց արդեն հասցրել է ընդունել հազարավոր զբոսաշրջիկների։ Ութ մետր գետնի տակ գտնվող այս թանգարանում պահվում են բացառիկ էքսպոնատներ, գինու մասին մատենագիտական տեղեկատվություններ և ազգագրական նյութեր։ Թանգարանի կենտրոնական ցուցասրահ հասնելու համար նախ պետք է Մհերի դռնից ներս մտնել․ Վանում գտնվող այդ կոթողի նախատիպով էլ կառուցվել է նորաբաց թանգարանի մուտքը, որն ուրարտական գետնուղով տանում է դեպի քարանձավակերտ ցուցասրահ, ճիշտ և ճիշտ այն միջավայրը, որտեղից ծնունդ է առել գինին։ Թանգարանն ունի 10 բաժին․ ամեն ինչ սկսում է սկբից՝ Առատաշենում հայտնաբերված խաղողի ածխացած կորիզից, հետո Արենի հնավայր, նախաքրիստոնեական ցուցնմուշներ, կարասային թաղում, պաշտանմունքային կուռքարձաններ, ուրարտական կարասներ և հասնում մինչև 20-րդ դար՝ Փարաջանովի «Նռան Գույնը» ֆիլմից դուրս մնացած բացառիկ կադրեր ու Գարեգին Նժդեհի գավաթ։ Թանգարանը ոչ միայն ճարտարապետությամբ է տարբերվում մյուսներից այլ նաև ձևաչափային առանձնահատկությամբ։ Ինտերակտիվ ցուցասրաներում թույլատրվում է շրջել գինու գավաթը ձեռքին, ցանկության դեպքում կարելի անգամ աղանդեր ճաշակել՝ հայկական ավանդական քաղցրավենիք համակցված գինու հետ։ Հայաստանի գինու պատմության թանգարանի կենտրոնական ցուցասրահից երկու թունել է բացվում, մեկը՝ ժամանակավոր ցուցադրությունների սրահն է, մյուսը Փարաջանովի ճեմուղին․ Կենտրոնական էկրանին «Նռան գույնը ֆիլմի» գինու և խաղողի հայտնի տեսարաններն են, իսկ աջ ու ձախ մասում ցուցադրվում են խոհրդային շրջանում ֆիլմից դուրս մնացած և վերջերս վերականգնված կադրերը։ Գինու պատմության թանգարանը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ նախագծի շրջանակում ձեռք է բերել ցուցադրության բացառիկ հնարավորություն։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42




