«Երաժիշտներին օգտագործում են՝ ժողովրդին պառակտելու համար». Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը հեռանում է
![]() Ռուսաստանի Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար Տուգան Սոխիևը որոշել է լքել իր պաշտոնը: Նա դիմում է գրել, որում նշել է, որ թողնում է նաև Թուլուզի Կապիտոլիումի ազգային նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնը։ «Կանգնած լինելով անհնարին ընտրության առջև իմ սիրելի ռուս և իմ սիրելի ֆրանսիացի երաժիշտների միջև, ես որոշեցի հեռանալ Մոսկվայի Մեծ թատրոնի երաժշտական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնից և հեռանալ Թուլուզի Կապիտոլիումի ազգային նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնից»,- ասել է նա իր կողմից տարածած ուղերձի մեջ: Սոխիևը նշում է, որ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով այսօր Եվրոպայում ինքն ստիպված է ընտրություն կատարել և գերադասել իր երաժշտական ընտանիքի մի անդամին մյուսից: «Ինձ ստիպում են ընտրել 2 մշակութային ավանդույթների միջև»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ Թուլուզ քաղաքի իշխանությունները խոչընդոտում են քաղաքում ռուս-ֆրանսիական փառատոնի անցկացմանը։ Սոխիևն ասել է, որ երաժիշտները խաղաղության դեսպաններն են, բայց հիմա փորձում են նրանց օգտագործել մարդկանց պառակտելու համար: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
