Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին
2613
Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 00:40
![]() Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ: Նա հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներին աջակցել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը: Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման աշխատանքների մանրամասների մասին: «Սարըյերն Ստամբուլի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
