Ցուցահանդես ՀՊԹ-ում՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում»
![]() Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագիրը կրող ցուցահանդեսը: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, իսկ լայն հանրության համար այն հասանելի կլինի փետրվարի 19-ից: Ցուցադրության շրջանակում ի մի են բերվել Արտաշատի՝ տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը. ներկայացվելու է շուրջ 300 ցուցանմուշ։ Ցուցադրության նպատակն է հանրությանը ներկայացնել հնագույն մայրաքաղաքի պատմությունն ու պեղված եզակի նմուշները։ Հայոց մայրաքաղաքի կանոնավոր ուսումնասիրությունը և հնագիտական պեղումները, որ սկսվել են 1970 թ. ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արշավախմբի կողմից, շարունակվում են մինչ օրս։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
