«Սա Արցախի և մեր լինելիության խնդիրն է». Գայանե Աբրահամյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ընկերնե՛ր ջան, գիտեմ՝ բոլորդ հոգնել եք որևէ բանի դեմ կամ հանուն պայքարելուց, բայց եթե այսօր չանենք, կկորցնենք հավերժ։ Արցախի մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական նոր, խիստ վտանգավոր ծրագրի դեմ պետք է համախմբել ողջ ներուժը, ոչ մի րոպե իրավունք չունենք կորցնելու, պաշտոնական խողովակներով UNESCO և միջազգային այլ կառույցներ դիմելուց զատ, հանրության և գիտական շրջանակների աջակցությունը ևս ԽԻՍՏ անհրաժեշտ է, հատկապես մեր սփյուռքի հայրենակիցների։ Համախմբվել և ակցիաներ կազմակերպել UNESCO-ի կենտրոնակայանի դիմաց (Փարիզում, ում գիտեք Փարիզում ապրող թեգեք), հստակ կոչերով և լոզունգներով, Արցախում արդեն իսկ ավերված և վանդալիզմի ենթարկված հուշարձանների նկարներ, փաստերով (Արցախի ՄԻՊ-ի կողմից մանրամասն ներկայացվել է, հղումները կդնեմ մեկնաբանության մեջ): Բրյուսելում ապրող հայրենակիցներ, նույնպիսի ակցիա-ցույց կազմակերպեք Եվրոպական խորհրդարանի առաջ, պահանջեք պատգամավորներից իրենց անունից դիմել UNESCO, պահանջեն ադրբեջանական իշխանություններից դադարեցնել պատմական նյութական արժեքների խեղումն ու հուշարձանների պղծումը։ Միջազգային համալսարանների հայագիտական բաժինների գիտնականներ, միջազգային համալսարաններում աշխատող դասախոսներ անհատական կամ խմբային նամակներ հղեք UNESCO, մեր նամակների ու կոչերի հեղեղից պետք է օր ու արև չունենան, կազմակերպեք խնդիրը բարձրաձայնող միջոցառումներ, հանդիպումներ, դասախոսություններ... ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներ, թանգարաններ ձեր միջազգային գործընկերներին ահազանգեք, նամակներ գրեք, ՄԻ՛ ԼՌԵՔ, վերջապես, սա Արցախի և մեր լինելիության խնդիրն է։ Սփյուռքի հայրենակիցնե՛ր ջան, ինչպես պատերազմի օրերին էիք ակտիվ, այսօր էլ պետք է համախմբվեք, մեր ձայնն այստեղից շատ լսելի չէ, մինչդեռ այսօր էլ մշակութային ցեղասպանություն են իրականացնում, արդեն պաշտոնապես, առանց թաքցնելու վերացնում են Արցախում հայկականության հետքը, իսկ դա այլևս բացառելու է ինքնորոշման իրավունքի պահանջի ու Արցախի հայկական մնալու որևէ հնարավորություն։ Տարածե՛ք, համախմբվե՛ք, չասեք՝ թող իշխանությունն անի, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գործենք»։ Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
