Հայտնի են «Օսկար 2022»-ի հավակնորդները
![]() ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2022 թվականի «Օսկար»-ի հավակնորդներին։ Յութուբյան հեռարձակման ժամանակ ներկայացվել է 21 անվանակարգում հավակնորդների ցանկը: «Լավագույն ֆիլմ» - «Բելֆաստ», «Կոդա», «Մի՛ նայիր վերև», «Նստի՛ր մեքենայիս ղեկին», «Դյունա», «Ռիչարդ թագավոր», «Քաղցրարմատով պիցցա», «Սարսափների ծառուղի», «Շան ուժը», «Վեսթսայդյան պատմություն» կինոնկարները: Լավագույն դերասանուհի կոչման համար կմրցեն Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), Օլիվիա Կոլմանը («Անհայտ դուստրը»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Քրիստեն Ստյուարտը («Սպենսեր»): «Լավագույն դերասան» - Խավիեր Բարդեմ («Լինել Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեթչ («Շան ուժը»), Էնդրյու Գարֆիլդ («Թիկ Թակ Բում»), Ուիլ Սմիթ («Ռիչարդ թագավոր»), Դենզել Վաշինգթոն («Մակբեթ»): «Լավագույն ռեժիսոր» - Քենեթ Բրանահ, («Բելֆաստ») «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» - «Նստեք իմ մեքենայի ղեկին» (Ճապոնիա), «Փախի՛ր» (Դանիա), «Աստծո ձեռքը» (Իտալիա), «Լունանա. ինչպես դասարանում» (Բութան), «Աշխարհի ամենավատ մարդը» (Նորվեգիա): |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
