Ադրբեջանցիները հանել են Սպիտակի Խաչ եկեղեցու գմբեթի խաչը, քանդել տանիքը
![]() Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության և հայկական հետքերի ոչնչացման քաղաքականությունը, գրում է Karabakhrecords-ը։ Արցախի օկուպացված տարածքներում 2020 թվականի վերջից Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության օրինակներին ավելացել է Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ Խաչ եկեղեցին։ Սոցցանցերի ադրբեջանական հատվածում տարածված տեսանյութի կադրերից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները եկեղեցու գմբեթից հանել են խաչը։ Բացի այդ, տաճարը վերակառուցելու պատրվակով, բացի խաչից, ադրբեջանական կողմը քանդել է նաև եկեղեցու տանիքը։ Այս բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է իսպառ ջնջել հայկական մշակույթի հետքերը տարածաշրջանում՝ մեկ այլ հայկական եկեղեցի ներկայացնելով որպես «ուդիական»։ ![]() ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42


