«Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու»․ Տիգրան Մանսուրյանը 83 տարեկան է
![]() «Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»։ Տիգրան Մանսուրյան Հունվարի 27-ը հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984) Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Նա այսօր դառնում է 83 տարեկան։ Մեծ երաժիշտը ծնվել է Բեյրութում՝ 1939 թվականին: Այնուհետև, 1948 թվին ընտանիքով եկել են Հայաստան՝ Արթիկի շրջան: Արթիկի բանվորական ակումբում 13-ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը, նրան մեկընդմիշտ կապում է երաժշտության հետ: «Եթե երաժշտությունը չլիներ, իմ կյանքը սխալ մի բան էր լինելու, բայց երաժշտությունը նաև իմ տառապանքն է: Ոմանք հավատացած են, թե «շեդևր» գործերը ծնվում են ձեռքի մեկ շարժումով, իսկ մյուսները մտածում են, որ այն տառապալի գործ է: Ես պետք է շատ չարչարվեմ և չգիտեմ՝ դրանից հետո արդյունք կլինի, թե՝ ոչ, որովհետև գեղարվեստական մեկ կատարյալ մարմին ստեղծելը գրեթե անհնարին մի բան է»,- ասել է մաեստրոն։ Մանսուրյանի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն: «Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
