Սողոմոն Թեհլերյանի արձանի հեղինակը՝ Մարալիկի հրապարակից այն ապամոնտաժելու թուրքերի պահանջի մասին
![]() Գյումրեցի վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի հրապարակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը ապամոնտաժելու մասին Թուրքիայի ակնարկին՝ ասաց․ «Թուրքիան իր չորս նախապայմաններն է առաջ քաշում, բայց մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը, սա տարեգրություն է։ Արձանը դարձել է ժողովրդի կուռքը, նրանք ասում են՝ մեր վրիժառուն է, մեր հերոսն է, մեր կուռքն է, ազգի պարծանքն է։ Դատավարություն գոյություն ունի, հո դատավարությունն էլ չե՞ն կարող անտեսել։ Հայոց Ցեղասպանությունը մերժելը ո՞րն է, ո՞վ նման իրավունք ունի, ողջ աշխարհն է ընդունել։ Ո՞վ է իրավունք տվել պատմական ճշմարտությանը հակառակվել, հերիք է թուրքերին մենք կուլ գնանք։ Արձանի ապամոնտաժումը լուծո՞ւմ է, բա պատմությունն էլ հո չեք կարող անտեսել»։ Քանդակագործը զայրանում է՝ այդ ինչպե՞ս է, որ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ազգային հերոսի կոչում են տալիս, որը քնած մարդու էր կացնահարել, իսկ Սողոմոն Թեհլերյանին, որի գերդաստանից Թալեաթ փաշայի հրամանով 85 հոգու սպանել էին և որը Հայոց Ցեղասպանությունը կազմակերպելու համար պատասխանատվության ենթարկեց կազմակերպչին, ուզում են ջնջել տալ հայ ժողովրդի հիշողությունից։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
