Իտալացի աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը՝ սիրո տոներին ընդառաջ
![]() Փետրվարի 13-ին, Երևանում սպասվում է երաժշտական իրական տոն: Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան: «Սի-Էն-Էն» ամերիկյան հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ: Ալեսանդրո Սաֆինան Բիրմինգհեմի Royal Variety Show-ի շրջանակներում ելույթ է ունեցել Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիեյի համար: Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը: Համերգի գլխավոր հովանավորն է Sonati Art Made Textile ընկերությունը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
