Սարդարապատի թանգարանում բացվել է ցուցադրություն՝ ‹‹Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով
![]() ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է․ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության՝ »Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության համատեղ ջանքերով կազմակերպվել է «Թանկարժեք մետաղի փայլը» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված են հռոմեական, բյուզանդական, պարսկական մետաղադրամներ, Արևելյան Հայաստանում պատրաստված արծաթյա գոտիներ, ծխախոտի տուփեր և այլն: Բացառիկ ցուցադրության շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն կունենա ծանոթանալու բյուզանդական դարաշրջանի 5-րդ դարի, պարսկական հիջրայի 1131 թվականի, Ցարական Ռուսաստանի՝ 1829 թվականի բացառիկ մետաղադրամներին: Ցուցադրությանը ներկայացված են նաև հայկական արծաթագործական արվեստի եզակի նմուշներ՝ տղամարդկանց և կանանց՝ 1829-1830-ական թվականների արծաթյա գոտիներ: Ցուցադրության միջոցով հնարավորություն է ստեղծվում հանրահռչակելու ‹‹Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում›› պահվող եզակի նմուշները»: ![]() |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42

