Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
![]() Երևանում հոկտեմբերին կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»։ Նախագիծն իրականացնում է “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Նախագիծը համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։ Հոկտեմբերի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա երեխաների համար նախատեսված աշխատարան՝ լեհական պատմության և մշակույթի վերաբերյալ։ Այն կիրականացնեն մասնագետներ Łazienki Królewskie-ից։ Հոկտեմբերի 22-ին աշխատարաններ կանցկացվեն Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Նույն օրը ժամը 17:00 Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդես։ Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան։ Ֆիլմի աստղ Ֆիլիպ Տլոկինսկին կժամանի Հայաստան ու կմասնակցի միջոցառմանը։ Նրա այցը և ֆիլմի ցուցադրությունը իրականություն են դառնում Վարշավայի բորսային ընկերության աջակցությամբ։ Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00 և 18:00։ Հոկտեմբերի 28-ին, ժամը 17:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։ «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը կանցկացվի հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․տեղի կունենա լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների համերգը։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
