Վաղը «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար
![]() «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Սիրելի բարեկամներ, վաղը Երևանի օրվա կապակցությամբ «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար (աշխատանքային ժամերը՝ 10:30-16:40): Բացի այդ, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն Էրեբունի և Շենգավիթ թանգարաններին կից ուսումնական պեղավայրերում դպրոցահասակները կարող են անվճար մասնակցել «Արի պեղենք միասին» կրթական ծրագրին և հնագետի օգնությամբ իրականացնել «պեղումներ» և հայտնաբերել հետաքրքիր գտածոներ: Իսկ Կարմիր բլուր հնավայրում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն կարող եք ականատես լինել հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին, ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել հենց հնագետներին: |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
