«ORSIS-ը կրկին զենք կմատակարարի Հայաստանին». Մաքսիմ Բայմետով
![]() Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերության գլխավոր կոնստրուկտոր Մաքսիմ Բայմետովը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է զարգանում ընկերության և Հայաստանի միջև համագործակցությունը և արդյոք հաջողվե՞լ է հաղթահարել թյուրիմացությունը, որը ծագել էր ՀՀ ՊՆ՝ հնչեղություն ստացած մրցույթից հետո, Բայմետովը պատասխանել է. «Հաջողվեց: Բանակ-2021 ցուցահանդեսի ընթացքում ընկերության ղեկավարությունը հանդիպում ունեցավ հայկական պաշտպանական գերատեսչության պատվիրակության հետ, որը գլխավորում էր նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են հայտնել ORSIS զենքի ամբողջ շարքի, այդ թվում ՝ առաջադեմ մոդելների նկատմամբ: Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցության նոր էջ է բացել»: Հիշեցնենք՝ 2019-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր մրցույթ՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերքի մատակարարման վերաբերյալ: Ռուսական ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն ՊՆ-ն չեղարկել էր մրցույթը և կազմակերպությանը ներառել «սև ցուցակում»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
