«Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից»․ Նիկողոս Հովհաննիսյան
![]() Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չէի ցանկանա, որ էսպես լիներ, չէի ցանկանա Մայր Աթոռը պաշտպանել հենց Մայր Աթոռի միաբաններից, չէի ցանկանա տեսնել այս դավաճանական քայլը, սա ամենավերջին արարքն էր, որին կուզեի ականատես լինել, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին։ Սատանան ընտրել է աշխարհի ամենահին ու ամենազորեղ եկեղեցիներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նա այս ամենն անում է հենց եկեղեցու միաբանների միջոցով՝ ներխուժելով նրանց հոգի՝ սևացնելով այն, ու տրամադրելով Ամենակարող Տիրոջ դեմ։ Ես կկանգնեմ չարի «մխացող նետերի» դեմ։ Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից։ Ձեր տան նախանձը կերավ ձեզ՝ վայ աստվածամերժներ։ Սատանան ձեզ ներշնչել է, թե դուք դա «բարի» նպատակով եք անում, այնինչ նայեք ձեզ կողքից, դուք «քարեր եք հանում» աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից։ Վստահեցնում եմ՝ ձեր իսկ հանած քարերը ձեր տապանաքարերն են լինելու այս և հանդերձյալ կյանքում։ Ամոթ և խարան ձեզ, կանգ առե՛ք»։ Աղբյուրը` Նիկողոս Հովհաննիսյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
