ՀՀ-ում նոր քրգործ է հարուցվել` Ռուսաստանից զենք մատակարարելու մրցույթի վերաբերյալ․ #РИАНовости
![]() Հայաստանում քրեական նոր գործ է հարուցվել ռուսական ORSIS ռազմարդյունաբերական ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը ՀՀ ՊՆ կողմից խոչընդոտելու փաստով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրը։ Ըստ գործակալության՝ նոր գործը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հարուցել է ոչ թե բուն գործընթացի վերաբերյալ, այլ ՀՀ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվեր տալու, այդ նույն անձի կողմից ORSIS-ը ներկայացնող փաստաբանի՝ ՀՀ-ում գործունեություն ծավալումը խոչընդոտելու փաստերով: ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է նոր քրգործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու: Հիշեցնենք՝ 2019թ-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։ Նշենք, որ ORSIS ընկերությունը «Промтехнологии» խմբի մի մասն է, և արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ին զենք, զինամթերք և ռազմական օպտիկական միջոցներ է մատակարարում: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
