«Թրամփը ձգտում է զավթել Վենեսուելայի ռեսուրսներն ու տարածքը»․ Մադուրո
![]() Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը բացահայտել է հարավամերիկյան երկրի նկատմամբ իր «իրական դրդապատճառները»՝ հայտարարելով, թե Վենեսուելան գողացել է ամերիկյան «նավթը, հողը և այլ ակտիվներ»։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Դա պարզապես պատերազմ հրահրող և գաղութատիրական պատրվակ է, և մենք դա բազմիցս ասել ենք, իսկ հիմա բոլորը տեսնում են ճշմարտությունը։ Ճշմարտությունը բացահայտվել է»,- ասել է Մադուրոն։ «Նպատակը Վենեսուելայում ռեժիմի փոփոխությունն է՝ խամաճիկ կառավարություն հաստատելու համար, որը չի դիմանա նույնիսկ 47 ժամ, կհանձնի Սահմանադրությունը, ինքնիշխանությունն ու ամբողջ հարստությունը՝ Վենեսուելան վերածելով գաղութի։ Դա պարզապես երբեք տեղի չի ունենա»,- շարունակել է նա։ Նշենք, որ Թրամփը երեկ լրագրողներին ասել է, որ Վենեսուելան անօրինական կերպով խլել է «էներգետիկ իրավունքները», և որ ԱՄՆ-ն ուզում է դրանք վերադարձնել։ Ավելի վաղ ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում ռազմածովային ուժերի ավելացումը որակել էր որպես միջոց՝ ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
