«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»․ Էդգար Ղազարյան
![]() Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների անունների հիշատակմամբ որևէ հայտարարություն չի եղել։ Ըստ էության տարածվել է կեղծ և սադրիչ հայտարարություն։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, Ժամը 17։00-ին, Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսվող ժամերգությունը կրոնական ծիսակարգ է, որի վերաբերյալ որոշում է կայացվել խիստ որոշակի սուբյեկտի կողմից։ Վաղարշապատ քաղաքում որևէ օրինական հավաքի մասին ծանուցում քաղաքապետարանի կայքում առկա չէ, որևէ օրինական հավաքի մասին պաշտոնական և պատասխանատու անձանց կողմից հայտարարություն գոյություն չունի։ Տվյալ դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամերգության կամ այլ ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը, պարզել 10 հոգևորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին և ձեռնարկել օպերատիվ միջոցներ նրանց բացահայտելու և նրանց կողմից հրահրվող սադրանքը կանխելու ուղղությամբ»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Գրավե՛ք պետական հաստատությունները. օգնությունը ճանապարհին է». Թրամփի կոչը՝ իրանցիներին
4819:46
«Սոլովյովի ասածի մեջ կա օբյեկտիվ ճշմարտություն»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6319:18
«Սկսեք Ձեր կուսակիցների կանանցից, քույրերից և դստրերից». Կարեն Հեքիմյան
7618:48
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն սպառնացել է դուրս գալ հաշտեցման գործընթացից». Ապրես Զոհրաբյան (լուսանկար)
6318:42
«Բարոյական նշույլ ունեցողներն այս արշավին միանալուց առաջ պետք է հրաժարվեին եկեղեցական կոչումներից»․ Հարութ Ուլոյան
6018:36
Իրավիճակը՝ ավտոճանապարհներին
6418:18
