Որն է Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը
![]() Գիտնականները բացահայտել են Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակների յուրահատուկ հնչողության գաղտնիքը, գրում է Daily Mail-ը: Նոր հետազոտությանը մասնակցել է Ջոզեֆ Նագավարին, ով դեռևս 40 տարի առաջ է եկել այն եզրահանգմանը, որ Ստրադիվարիուսի ջութակների յուրօրինակ հնչողությունը քիմիական ծագում ունի: Նրա վարկածը հաստատվել է. գիտնականները պարզել են, որ գործիքները մակաբույծներից պաշտպանելու համար փայտը, որից նրանք պատրաստվում էին, մշակել են հատուկ քիմիական բաղադրության մեջ: Այն պարունակել է պաղլեղներ, բորակ, պղինձ, կրաքարի ջուր (կալցիումի հիդրօքսիդի լուծույթ) և ցինկ: «Հավանական է, որ վարպետները «գլխի են ընկել», որ իրենց օգտագործած աղերը փայտին լրացուցիչ մեխանիկական ուժ և ձայնային առավելություններ են հաղորդում, սակայն գաղտնի են պահել այդ մեթոդները»,- ասել է Նագավարին: Գիտնականը նշել է, որ նոր հետազոտությունների կարիք կա՝ պարզելու համար, թե ինչպես են քիմիական այդ նյութերն ազդել ջութակների հնչողության վրա: |

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
164Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
22715.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
21715.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
20614.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
24413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
21913.11.2026, 13:54
