Ադրբեջանցիները տեղահանել են Շուշիի Քանդակների պուրակի քանդակները
![]() Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից հունիսի 5 -ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը, որն իր մտահոգությունն է հայտնում այդ արվեստի գործերի վիճակի առթիվ, որոնք այդ թանգարանի սեփականությունն են: Կազմակերպությունը հարցեր է ուղղում ադրբեջանական իշխանությանն այդ կապակցությամբ՝ նշելով, որ վերջինները պետք է բացահայտեն առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնեն, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը, արդյոք քանդակների հեղինակները ներգրավված են եղել դրանց տեղահանման ժամանակ և տեղափոխումը համահունչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
16729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
20728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
89424.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21623.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
21123.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
67520.09.2026, 23:12
