«Ադրբեջանը վախենում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մուտք գործեն հայկական մշակութային վայրեր». դեսպան
![]() ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հարցազրույց է տվել Nouvelles d'Arménie պարբերականին: «․․․Հաշվի առնելով ստացված տեղեկատվությունները և ձեռնարկված տարբեր քայլերը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Օդրե Ազուլեն, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից և վերջիններիս համաձայնությունից հետո, 2020թ․ նոյեմբերի վերջին հանդես եկավ նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջը, տարածաշրջանի մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով, հիմնվելով Զինված ընդհարման դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության 1954թ․ Կոնվենցիայի և դրա երկու Արձանագրությունների դրույթների վրա։ Հայաստանը դրական կերպով ընդունեց այս առաջարկը, որը հատկապես քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպման ժամանակ։․․․Ինչպես հասկանում եք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս առաքելությունը պետք է իրականացվեր շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ և համաձայնությամբ։․․․»։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
