Հայկական կինոարվեստի և կերպարվեստի բացառիկ նմուշները կներկայացվեն նորովի
![]() Հայկական կինոարվեստի և կերպարվեստի՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով ապրիլի 20-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է դեպի թանգարան մշակութային կինոժառանգության նմուշների ուղղորդմանը՝ դասախոսությունների, ցուցադրությունների, կինոդիտումների միջոցով բացառիկ ու եզակի կադրերին նոր կյանք ու շունչ տալուն։ Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը: Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է: Մանրամասները՝ այստեղ: ![]() |

Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
9913:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
21125.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
20825.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
18724.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
18024.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
18424.10.2026, 13:00

