Քրիստոնեական եկեղեցու առեղծվածային «անհետացումը»․ #BBC-ն՝ հայկական եկեղեցու ավերման մասին
![]() BBC-ի լրագրող Ջոնա Ֆիշերը փորձել է գնալ Մեխակավանում (Ջաբրայիլում) գտնվող եկեղեցի, որը պատերազմից հետո ադրբեջանցի զինծառայողները պղծել էին՝ բարձրանալով եկեղեցու վրա և փորձելով գցել խաչը։ Լրագրողներին ուղեկցել է ադրբեջանցի ոստիկանը, և հարցին թե որտեղ է եկեղեցին, նա պատասխանել է որ որևէ տեղեկություն չունի։ Լրագրողը հեռախոսի միջոցով գտել է եկեղեցու տեղանքը և ուղևորվել այնտեղ։ Սակայն տեղ հասնելուն պես այնտեղ դատարկ տարածություն է գտել։ Նա համեմատել է եկեղեցու և իր գտած տեղանքը՝ համոզվելու համար, որ նույն տարածքն է։ Ֆիշերը ոստիկանին կրկին հարցրել է, թե որտեղ է եկեղեցին, ինչին ի պատասխան նա պատասխանել է՝ «ոչնչացվել է պատերազմի ընթացքում»։ Սակայն ի պատասխան լրագրողը հակադարձել է՝ «այն չէր կարող ավերվել պատերազմի ընթացքում, քանի որ տեսանյութերում երևում է, որ պատերազմից հետո այստեղ ադրբեջանցիներ են եղել»։ Լրագրողն ապա Բաքվում հանդիպել է նաև Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևին և նրան ցույց տվել 2017 թվականին արված եկեղեցու լուսանկարներն ու ներկայիս դատարկ տարածքը։ Խորհրդականը չի կարողացել հստակ պատասխան տալ ասելով՝ «տեղյակ չեմ, այդ տեղեկությունները պետք է ստուգվեն»։ |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
