Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանք․ ՌԴ ՊՆ

970
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 11:50
15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանք․ ՌԴ ՊՆ

Կիրակի 15 հայ ուխտավոր կարողացել է այցելել Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք: Անվտանգության ապահովման համար՝ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի հարևանությամբ:
«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- ասված է հայտարարության մեջ: