Մահացել է լեգենդար ջազ երաժիշտ Չիկ Կորեան
13081
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 11:55
![]() ԱՄՆ-ում 80 տարեկանում մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորեան: Այս մասին հայտնել է լեգենդար երաժիշտի ընտանիքը: «Մեծ տխրությամբ հայտնում ենք, որ փետրվարի 9-ին 80 տարեկանում քաղցկեղից մահացել է Չիկ Կորեան»,- ասված է երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հայտարարության համաձայն՝ մահից առաջ Կորեան հաղորդագրություն է թողել, որում շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին, ստեղծագործության երկրպագուներին, որոնք օգնել են «պահպանել երաժշտության վառ կրակը»։ Դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորեան առաջադրվել է ավելի քան 50 «Գրեմմի» մրցանակի, որոնցից 23-ը ջազմենն ստացել է։ Իր ավելի քան 40 տարվա կարիերայի ընթացքում Կորեան թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ։ Նա առավել հայտնի է «Իսպանիա», «Լա Ֆիեստա», «Պատուհաններ» և այլ ստեղծագործություններով: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
