Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Արցախ է վերադարձել 52 447 մարդ

989
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 10:20
Արցախ է վերադարձել 52 447 մարդ

Արցախում ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«1 օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 32 մարդ»,- ասված է հայտարարության մեջ։

Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Արցախում իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 52 447 բնակիչ։