Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Կարս

868
Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 13:10
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Կարս

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի մեկնել է Թուրքիա, որտեղ կհետևի Կարսում երկկողմ զորավարժությունների եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների եզրափակիչ փուլին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ից 12-ը Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում։