Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել. «Հրապարակ»

964
Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 09:40
Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պետական գերատեսչություններում դժգոհության ալիք է բարձրացել, վարչապետի աշխատակազմից հրահանգել են առնվազն 10 տոկոսով կրճատել 2021 թվականի բյուջեով իրենց հատկացված ծախսերը, քանի որ դրանք պետք է ուղղվեն հետպատերազմական խնդիրներին, մասնավորապես, սոցիալական ծրագրերին։ Եթե որոշ գերատեսչություններում մտահոգված են, որ տարեվերջին կարող են աշխատավարձերի խնդրի առջև կանգնել, ապա կան նախարարություններ, որոնք նորմալ են ընդունել պահանջը։ Մեզ ասացին, որ ընդամենը բյուջեի «վերաբաշխում» է տեղի ունենալու, և երկրորդական ծրագրերի համար հատկացված գումարներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին»։

Մանրամասները՝ թերթի համարում: