Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով մեղադրվող 2 բժշկուհիներն արդարացվեցին

1452
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 15:05
Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով մեղադրվող 2 բժշկուհիներն արդարացվեցին

2015թ. հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի գործով ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին դատարանն այսօր արդարացրեց:

Դատավոր Դավիթ Բալայանը նշեց, որ դատարանում չապացուցվեցին առաջադրված մեղադրանքները:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև՝ նորածնի մահը: