«Դուք կատարել եք հանցագործություն և պետք է ենթարկվեք պատասխանատվության». Արմեն Գևորգյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկ ներկայացրեց
![]() Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին: Ըստ պաշտպանի՝ դատավորը կատարել է հանցագործություն: Խոսքը վերաբերում է Արմեն Գևորգյանի կնոջ՝ Թամարա Գևորգյանի կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ դատավորի հրապարակմանը: Պաշտպանը դատական նիստերից մեկի ժամանակ դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ Արմեն Գևորգյանի կինը վարակված է կորոնավիրուսով, իսկ Գևորգյանը կոնտակտավոր է: Միաժամանակ փաստաբանը արգելել է դռնբաց դատական նիստի ժամանակ հրապարակել Գևորգյանի կնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին տեղեկությունը, քանի որ այն համարվում է բժշկական գաղտնիք: «Մենք այն կարծիքին ենք, որ դուք կատարել եք հանցագործություն և պետք է դրա համար պարտադիր ենթարկվեք քրեական պատասխանատվության»,- նշեց Գևորգյանի պաշտպանը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
