Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնաբերվել է ևս 9 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

1204
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 10:05
Հայտնաբերվել է ևս 9 զինծառայողի աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն:
Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ: