Իրանը նոր կրող հրթիռի փորձնական արձակում է իրականացրել
1363
Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 01:05
![]() Իրանը նոր կրող հրթիռի փորձնական արձակում է իրականացրել, հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Հրթիռը, որը նախատեսված է արբանյակներ ուղեծիր դուրս բերելու համար, կրում է «Զուլջանահ» անվանումը և իրանական հրթիռներից ունի ամենահզոր շարժիչը, որն աշխատում է պինդ վառելիքով: «Այս կրող հրթիռը կարող է 220 կիլոգրամ կշռող արբանյակը դուրս բերել 500 կիլոմետր բարձրության վրա»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հավելենք, որ Իրանն առաջին անգամ պինդ վառելիք է օգտագործել կրող հրթիռի արձակման համար։ Հավելենք, որ 2020 թվականի ապրիլին Իրանն առաջին անգամ արձակել է ռազմական արբանյակ: Qassed հրթիռը ուղեծիր է հանել Noor-1 սարքը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
