«Դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացման հարցով դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին: Սիրելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։ Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։ Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։ Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։ Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։ Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
