Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Մեկ օրում ավելի քան 110 մարդ է վերադարձել Արցախ

1021
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 11:35
Մեկ օրում ավելի քան 110 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։
«1 օրում Հայաստանից Արցախ է տեղափոխվել 112 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 51 851 մարդ։