Այսօր Ռուսաստանում ռեկորդային թվով ցուցարար է բերման ենթարկվել
1552
Կիրակի, 31 հունվարի, 2021 թ., 22:15
![]() Այսօր Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում կայացած բողոքի ցույցերի ժամանակ ռեկորդային թվով ցուցարարներ են բերման ենթարկվել, հայտնում են իրավապաշտպանները: Ըստ ОВД-Инфо-ի՝ հունվարի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 19:59-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 4500-ի: Ամենից շատ բերման ենթարկվածներ են եղել Մոսկվայում՝ 1450 մարդ, ապա Սանկտ Պետերբուրգում՝ 997, Կրասնոյարսկում՝ 194, Նիժնի Նովգորոդում՝ 167: Հիշեցնենք, որ նախորդ ցույցի ժամանակ՝ հունվարի 23-ին, բերման ենթարկվածների թիվը հասել է 4000-ի: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում բերման է ենթարկվել նաև Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, ում արդեն ազատ են արձակել: Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել միտինգների անցկացման կանոնները խախտելու վերաբերյալ: Վաղը նա պետք է ներկայանա դատարան: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
