Ռուսաստանում բերման ենթարկվածների թիվն անցել է 2 հազարից. նրանց թվում է Նավալնիի կինը
![]() Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվել ձերբակալված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ազատ արձակման պահանջով: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել բախումներ, իրավապահների ուղղությամբ ցուցարարները նետել են ձնագնդիկներ: Մոսկվայի ժամանակով 15:21-ի դրությամբ, ըստ ОВД-Инфо իրավապաշտպան նախաձեռնության, ձերբակալվել է 2291 մարդ: Ամենից շատ բերման ենթարկելու դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 520 մարդ: Բերման են ենթարկվել նաև Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան և լրագրող Սերգեյ Պարխոմենկոն: Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել 242, Կրասնոյարսկում՝ 194, Վլադիվոստոկում՝ 120, Նովոսիբիրսկում՝ 103 ցուցարար: Մոսկվայում զանգվածային ձերբակալություններն սկսվել են «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի մոտ, որտեղ պահվում է Նավալնին: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
