«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինի պատասխանը՝ իրեն վերագրվող պալատի մասին հարցին
Ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Նավալնիի թիմի ներկայացրած ֆիլմի վերաբերյալ հարցին, որում ասվում է, թե Գելենջիկում գտնվող շքեղ պալատը պատկանում է Պուտինին: Նա ասել է, որ ժամանակ չի ունեցել ֆիլմը նայելու, դիտել է մի քանի կադրեր և վստահ ասում է՝ դա իր հետ կապ չունի: «Ոչինչ այն ամենից, որ այնտեղ ցուցադրվում է որպես իմ սեփականություն, իմը չէ, ոչ էլ՝ իմ մոտ բարեկամներինը, դրանք երբեք մեզ չեն պատկանել: Երբեք: Եթե խոսքը գնում է օբյեկտների մասին, որոնք միլիարդներ արժեն, ապա հողամասերի ինչ-որ ձևակերպումներ, ֆինանսական գործարքներ պետք է մնային: Բայց դրանց փոխարեն ցույց են տալիս իմ լողալը 2016 թվականին Ենիսեյում: Դա մոնտաժ է: Եթե հայտնի կերպարի բառերով ասենք՝ ձանձրալի է, աղջիկներ, գոնե կարգին բան հնարեիք»: Ընդ որում, Պուտինը խոստովանեց, որ ֆիլմում հիշատակվող անձանց մեծ մասի հետ ծանոթ է, իսկ վերջում շեշտեց, որ գինեգործությունը համարում է հեռանկարային ճյուղ. «Ես դրանով մի ինչ-որ ձև կզբաղվեի»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18