«Միացրեք ձեր ուղեղները». Պեսկովը մեկնաբանել է Պուտինին վերագրվող պալատի վերաբերյալ հարցը
Վլադիմիր Պուտինը Գելենջիկում պալատ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Rossia1-ին տված հարցազրույցում: «Պուտինն այնտեղ ոչ մի բան էլ չի անում, Պուտինը Գելենջիկում պալատ չունի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ արդյոք Պուտինը Գելենջիկում պալատ ունի և եթե ունի, ինչ է այնտեղ անում: «Այն մասին, որ նախապատրաստվում են այսպես կոչված «մերկացումներ» և տեղեկատվական հարձակումներ, Կրեմլում վաղուց գիտեին,- ասել է Պեսկովը:- Դրանց նպատակը իրավիճակի ցնցումներն են: Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, դա մաքուր սուտ է ու ամեն մարդ, ով նայում է այդ նյութերը, պետք է միացնի իր ուղեղը ու իրեն հարց տա՝ բայց ինչ կապ ունի այստեղ Պուտինը: Լավ, ասենք, կա նման պալատ: Գելեջիկում բոլորն են ասում, որ իսկապես այնտեղ հսկայական օբյեկտ կա և այլն: Բայց դրանք ունեն իրենց սեփականատերերը, դրանք մասնավոր օբյեկտներ են: Եվ, հավանաբար, բիզնեսմենները, եթե օրենքի շրջանակներում են գործում, իրավասու են տիրապետել ցանկացած օբյեկտի: Բայց այստեղ ի՞նչ կապ ունի նախագահը: Եվ ահա այսպիսի արհեստածին խորամանկություններով, կեղծիքներով տեղեկատվական հարձակումներ են գործում»: Նա նաև կասկածելի է համարել այն հանգամանքը, որ նախնական նյութը, ամենայն հավանականությամբ, եղել է անգլերենով՝ ինչու՞: Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր, յութուբյան իր էջում հրապարակել է «Պալատ Պուտինի համար: Ամենամեծ կաշառքի պատմությունը» ֆիլմը, որն արդեն ունի շուրջ 79 միլիոն դիտում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24