«Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն երեք երկրների փոխվարչապետները». Պուտին
![]() Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հերթականությամբ իրականացվում են համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Պուտինը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ: ՌԴ նախագահը նշել է, որ այսօր պետք է ընդգծվեն ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, որոնք վերաբերում են խաղաղապահների գործունեությանը, դեմարկացիոն գծերին և այլ հարցեր: |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
