Ամփոփվել է «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրը. ԿԳՄՍՆ
![]() ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Բրիտանական խորհրդի համագործակցությամբ իրականացվող «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարները» ծրագիրն ամփոփվել է: Այն իր բովանդակությամբ, ծավալներով և նշանակությամբ աննախադեպ էր: Ծրագիրն իրականացնող փորձագիտական խումբը դեկտեմբերի 13-ին՝ Ծաղկաձորում կայացած աշխատաժողովի ընթացքում, պետական թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարներին ներկայացրել է շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները, ոլորտի բարեփոխման առաջարկությունների փաթեթը։ Փորձագիտական հետազոտությունն իրականացվել է մշակույթի, մասնավորապես ժամանակակից արվեստի ոլորտի լայն ընդգրկմամբ և խնդիրների բազմաշերտ վերլուծությամբ: Դիտարկվել և գործուն մեխանիզմներ են առաջարկվել պետական լիազոր մարմնի հետ համագործակցային նոր մշակույթի ձևավորման, մարդկային ռեսուրսների կառավարման ու զարգացման, մարքեթինգի կատարելագործման, թիրախային շուկաների բացահայտման, խաղացանկային քաղաքականության, ֆոնդահայթայթման, բարձր տեխնոլոգիաների կիրառման, որակական ցուցանիշների ներդրման վերաբերյալ: Առաջարկվել և մասնակիորեն իրականացվել են բազմաթիվ նպատակային օրենսդրական փոփոխություններ: Մասնակիցներին տրամադրվել է ինչպես լիարժեք գործունեության բարելավված իրավական հենք ձևավորելու, այնպես էլ եկամուտների տարբերակման մոդելների ներդրման առաջարկությունների ծրագիր: Ծրագրին զուգահեռ՝ տարվա ընթացքում փորձագիտական խումբը խորհրդատվական անհատույց աջակցություն է ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններին։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
