Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Երվանդ Խունդկարյանը՝ նախկին իշխանության հետ կապերի մասին

725
Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ., 10:50
Երվանդ Խունդկարյանը՝ նախկին իշխանության հետ կապերի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հայտարարեց, որ իր թեկնածությունը՝ որպես ՍԴ նախագահ, դեռևս որևէ մեկը չի շոշափել:

«Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասին որոշում չունեմ, քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»,- պատասխանելով լրագրողներին, թե ինքն ուզում է դառնալ ՍԴ նախագահ, ասաց Խունդկարյանը:

Հարցին, թե Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվելու դեպքում ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն ասաց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջների համաձայն»:

Տեսանյութը՝ «Factor tv»-ի