Երևանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
![]()
Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ 4-րդ անգամ Հայաստանում կազմակերպվող «Արմենիա» փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն մեծանուն երաժիշտներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենան ջութակահարներ Ստելլա Չենը, Զիա Հյունսու Շինը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը, Ֆրեդի Կեմպֆը, Անդրեյ Գուգնինը, թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը, կլարնետահար Անդրեաս Օտենսամերը։ Ունկնդրին կներկայացվեն Պյոտր Չայկովսկու, Պաբլո Սարասատեի, Ալեքսեյ Շորի, Էռնեստ Շոսոնի ստեղծագործություններից։ Համերգային երեկոները կղեկավարեն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին և Մարիուս Ստրավինսկին։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համակազմակերպիչները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Դասական Հայաստան» մշակութային ՀԿ-ն։ Փառատոնային համերգները կկայանան՝ պահպանելով սահմանված առողջապահական բոլոր նորմերը։ Կապահովվի նաև համերգների առցանց հեռարձակումը, ինչը հնարավորություն կտա դրանք ունկնդրելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ցանկացած ծայրում։ |

Բրազիլիայում գտել են Անրի Մատիսի՝ 2025-ին գողացված աշխատանքները (տեսանյութ)
84018.08.2026, 22:35
Դանիայում ֆուտբոլի դաշտի տակ հայտնաբերվել է միջնադարյան պահպանված եկեղեցի
83718.08.2026, 22:11
Առաջին ուշագրավ գտածոները՝ Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
15718.08.2026, 21:42
«Ինձ այնքան չեն հուզում պատմությունը կեղծող թուրքերը, որքան հայախոս մոլախոտերը». Արշակ Զաքարյան
17418.08.2026, 02:06
«Կբարձրացնե՞ք Դադիվանքի, Գանձասարի հարցը». Աննա Գրիգորյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
13417.08.2026, 13:42
«Հետաքրքիր, յուրօրինակ ու ֆենոմենալ տիպ է եղել Ազնավուրը». Գոռ Մադոյան
15417.08.2026, 02:06
