Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

770
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 10:20
Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

Սեպտեմբերի 16-ին թուրքական դատարանում տեղի կունենա պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական լսումը: Այս մասին տեղեկանում է «Ակոս» պարբերականը:

Սպասվում է, որ այսօր կայանալիք նիստին որպես վկա լսվելու է սպանության օրը հերթապահած, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Ստամբուլի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ահմեթ Քյոքյոյը, որի վկայությունների հիման վրա կհստակեցվեն գործի որոշ մանրամասներ:

Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են ընդլայնել գործը՝ լսելով 2004 թվականին Դինքի հետ հանդիպած Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին:

Ենթադրվում էր, որ Դինքին սպանած ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվելու սեպտեմբերին, սակայն նրա ազատազրկման ժամկետը ավելացել է ևս 4 տարով՝ բանտի աշխատակիցների վրա հարձակվելու պատճառով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև՝ 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: