Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2025 թ.

Միայն մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 43718 մարդ

414
Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 11:05
Միայն մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է 43718 մարդ

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 43718 նոր դեպք է արձանագրվել:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4283978 մարդ է վարակվել, որոնցից 130474-ը մահացել է (մոտ 3%), 3530655-ը՝ առողջացել (82%): Այժմ բուժվում է 622849 մարդ, որոնցից ծայրահեղ ծանր է 8318-ի վիճակը:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահերի թվով աշխարհում երկրորդն է: