«Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից». Անահիտ Ավանեսյան
![]() ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են բովանդակային և խմբագրական որոշ փոփոխություններ: Առաջարկներ ներկայացրել են պատգամավորները և Կառավարությունը: Ընդունվել են ոչ բոլոր առաջարկները: Մասնավորապես, փոփոխվել է օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Ըստ այդմ՝ ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի ստորագրվելուց հետո՝ հաջորդ օրը: Նշվել է, որ ապահովագրավճար վճարողների համար առաջին հաշվարկային ամիս կդիտարկվի նոյեմբերը, քանի որ դեկտեմբերն աշխատավարձերի և պարգեւավճարների հավելյալ հաշվարկների առումով շեղող ամիս է: Նախարարի խոսքով փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը: Օրենսդրական փաթեթը կքննարկվի դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
