ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից
![]() ԵՊՀ առաջին կուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից: Այդ մասին հայտնում է ԵՊՀ-ն: ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին: ԵՊՀ հրամանագրված յուրաքանչյուր առաջինկուրսեցի օգոստոսի 28-29-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային նամակի միջոցով արդեն տեղեկացված կլինի, թե ինչպես, երբ և որ մասնաշենքում են մեկնարկելու դասերը: ԵՊՀ բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով: ԵՊՀ-ն շնորհավորում է և բարի երթ մաղթում ԵՊՀ-ականներին ու համալսարանական լինելու մեծագույն կոչումն արդեն կրող առաջին կուրսեցիներին: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
