Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Իրավիճակը Մինսկում այս պահին

1068
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 23:25
Իրավիճակը Մինսկում այս պահին

Թեև Բելառուսի իշխանությունները հայտարարել էին, որ այսօր 18:00-ից երկրի ողջ տարածքում անջատվելու է համացանցը, այնուամենայնիվ, ընդդիմությունը կարողացել է ինքնակազմակերպվել ու կրկին դուրս գալ բողոքի ակցիաների: Ըստ TASS լրատվականի թղթակցի՝ այս պահին Մինսկի փողոցներում հանգիստ է, մարդկանց մեծ կուտակումներ չկան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմությունը որդեգրել էր փոքր խմբերով հատուկջոկատայիններին հոգնեցնելու մարտավարությունը:

RIA-ն ն շում է, որ այս գիշեր էլ ուժայինները ծեծում ու ձերբակալում են խաղաղ ցուցարարներին:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 26 տարի շարունակ երկիրը ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին ընտրություններում հաղթեց ավելի քան 80% առավելությամբ, զայրացած բելառուսցիները դուրս եկան փողոց: Հատուկջոկատայինների ու ցուցարարների միջև բախումների հետևանքով արդեն կան 2 զոհ, բազմաթիվ վիրավորներ: