Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թափված արյունն ապարդյուն չպիտի լինի». բելառուսցիները կրկին դուրս են գալիս փողոց

365
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 21:30
«Թափված արյունն ապարդյուն չպիտի լինի». բելառուսցիները կրկին դուրս են գալիս փողոց

Բելառուսում ընդդիմությունը կրկին փողոց դուրս գալու կոչեր է արել: «Երեկ Մինսկը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ միանգամայն հնարավոր է ճնշել դահիճների մեծաքանակ ուժերը: Մեր մարտավարությունը մնում է նույնը՝ այնպես անել, որ հատուկջոկատայինները չհասցնեն քաղաքի մի ծայրից մյուսը վազվզել՝ խաղաղ ցուցարարներին բռնելու համար: Դա արդյունավետ է:

Եղեʹք ապակենտրոն, միʹ հավաքվեք կոնկրետ մի տեղում: Շրջեʹք առավելագույնը 20 հոգանոց խմբերով՝ արագ տեղաշարժվելով ու փակելով փողոցները: Կաթվածահար արեʹք երթևեկությունը: Թույլ չտաʹք անցնեն շտապօգնության մեքենաները, մինչև չհամոզվեք, որ դրանցում իրոք բուժաշխատողներ են:

Եթե տեսնում եք՝ ուժայինները հարձակվում են, փախեʹք այս ու այն կողմ, հետո նորից հավաքվեք: Նահանջելու մեջ վատ բան չկա, եղեʹք ջրի պես:

Մեր ակցիան խաղաղ է, երբեք նախահարձակ միʹ եղեք: Պատրաստ եղեք ինքնապաշտպանության ու միʹ մոռացեք պաշտպանիչ արտահագուստի մասին՝ սաղավարտներ, դիմակներ, վահաններ, կիպ ակնոցներ, ձեռնոցներ ու հակագազներ: Կարելի է հաստ ամսագրերով կամ գրքերով պատել մարմինը՝ որպես զրահ: Դրանք պաշտպանում են ռետինե փամփուշտներից: Պատրաստ եղեʹք լուկաշականների բռնություններին ու պրովոկացիանեին: Այդ սևազգեստ ֆաշիստներն արդեն սպանել են ազատության ձգտող բելառուսցիներին:

Ամբողջ աշխարհն է հիացմունքով նայում, թե ինչպես բելառուսցիները վերջապես սկսել են ազատագրվել 26 տարվա բռնապետությունից: Մենք պարտվել չենք կարող»,- ասվում է ընդդիմության հաղորդագրության մեջ: