Որքա՞ն գումար են Բեյրութին հատկացրել ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան և Ադրբեջանը
Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ ծնունդով լիբանանցի փաստաբան Ամալ Քլունին, 100 հազար դոլար են նվիրաբերել Լիբանանում գործող բարեգործական երեք հիմնադրամներին՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին օգնելու համար, գրում է Variety ամսագիրը: Հայտարարության մեջ Քլունի ամուսինները նշում են, որ գումարը կփոխանցվի երեք կազմակերպությունների՝ Լիբանանի Կարմիր խաչին, Impact Lebanon-ին և Baytna Batak-ին։ Ամերիկյան իշխանությունները Լիբանանին կհատկացնեն 17 մլն դոլար որպես արտակարգ օգնություն։ Այս մասին հայտնի է դարձել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան Twitter միկրոբլոգում արված գրառման միջոցով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է Լիբանանին տրամադրել 5 միլիոն ֆունտ ստերլինգ (6,6 միլիոն դոլար) որպես մարդասիրական օգնություն: Ըստ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի՝ բացի ֆինանսական օժանդակությունից, Լոնդոնը Լիբանան կուղարկի նաև բժիշկների, փրկարարների և կինոլոգների, հայտնում է BBC-ն: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը HMS Enterprise հետազոտական նավը կուղարկի Բեյրութ՝ օգնելու վերականգնել նավահանգիստը: Կանադայի իշխանությունները որոշել են Լիբանանին տրամադրել 5 միլիոն կանադական դոլար (մոտ 3,8 միլիոն դոլար)՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին օգնելու համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Կանադայի միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը: Կորեայի Հանրապետության իշխանությունները մտադիր են մարդասիրական օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ 1 միլիոն դոլարի չափով: Այս մասին ասված է Հարավային Կորեայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Ադրբեջանի կառավարության ղեկավար Ալի Ասադովը ստորագրել է հրամանագիր՝ համաձայն որի Բեյրութին կհատկացվի 1 միլիոն դոլար օգնություն՝ վերացնելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54